News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հունիսի 20-ի որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 միլիոն դոլարի վարկի վերադարձը կապահովվի էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում ներառելու միջոցով:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը NEWS.am-ի հետ զրույցում  նշեց, որ ատոմակայանի էներգաբլոկի ժամկետի երկարաձգման համար ռուսական 270 մլն դոլար վարկը պետք է սակագնի միջոցով վերադարձվի:

Հարցին, թե երբ է լինելու սակագնի փոփոխություն եւ ինչ չափով, Ռոբերտ Նազարյանն արձագանքեց. «Վարկային պայմանագրի սահմաններում մենք պետք է վարկի սպասարկումն իրականացնենք, որը ենթադրում է 2020 թվականից առաջին տրանշի մարումը»:

Նշենք, որ Հանձնաժողովը սահմանել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման եւ մարման ծախսերը ներառելու միջոցով` ըստ ենթավարկային պայմանագրում ամրագրված պայմանների:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման» ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների մասին հարցը:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրի եւ ՀՀ կառավարության եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջեւ 2015 թվականի հունիսի 22-ին կնքված ենթավարկային պայմանագրի համաձայն ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 000 000 (երկու հարյուր յոթանասուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով։

ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին հավանություն տալու եւ դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» որոշումներով հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը եւ հավանություն տրվել ներդրումային պլանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նավթի նախարարը հուսով է, որ Թրամփի հայտարարությունները չեն ազդի Ալժիրում ՕՊԵԿ+-ի որոշումների վրա
Ես հույս ունեմ, որ արդյունքների վրա չի ազդի Twitter-ում Թրամփի սպառնալից հայտարարությունը…
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել «Հյուսիսային հոսք-2»-ն իր հաշվին կառուցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին
Արեւմտյան ներդրողների դեմ պատժամիջոցներ կսահմանվեն, եթե նրանք, չնայած ամերիկյան սպառնալիքներին, շարունակեն մասնակցել գազատարի կառուցմանը․․․
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է ԱԷՄԳ-ի գլխավոր կոնֆերանսին. ՀՀ փոխնախարարը ելույթ է ունեցել
ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության բաժանմունքի ղեկավարության հետ քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը...
Թրամփը ՕՊԵԿ երկրներին կոչ է արել անմիջապես նվազեցնել նավթի գները
ՕՊԵԿ մենաշնորհը պետք է հենց հիմա նվազեցնի գները...
Իրանը դեմ է ՕՊԵԿ+–ում քվոտաների վերաբաշխմանը
Նախարարը հայտարարել է, որ ՕՊԵԿ+ մի շարք անդամներ ավելացրել են նավթի արդյունահանումը ավելի քան ենթադրվող քվոտան է…
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով աճել են 0,35 տոկոսով…
Partner news