News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դեմ մահափորձ պատրաստող տղամարդը պատրաստվում էր նրան գլխատել՝ նախապես ներթափանցելով Դաունինգ սթրիթ 10-ի վրա գտնվող բրիտանացի վարչապետի լոնդոնյան նստավայրի տարածք, հայտնում է The Independent-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման համակիր, 20-ամյա Նաիմուր Զաքարիա Ռահմանը ծրագրել էր պայթուցիկ սարքը պայթեցնել վարչապետական նստավայրի դարպասների մոտ, այնուհետեւ պղպեղային գազաբալոնի օգնությամբ չեզոքացնել զինված պահախմբին եւ մտնել շենք:

Ռահմանը կալանավորվել է անցյալ տարվա նոյեմբերին պայթուցիկ սարքի մուլյաժը ստանալիս, որը նրան էր փոխանցել հատուկ ծառայության աշխատակիցը, որը ներկայացել էր որպես նրա համախոհ:

Դատախազ Մայք Հեյվուդը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ կասկածյալը նախկիում որպես հարձակման թիրախներ է դիտարկել ռազմական օբյեկտները եւ բրիտանական ՄԻ-5 հակահետախուզության բրիտանական ծառայության կենտրոնակայանը եւ պատրաստ էր զոհվելուն:

Հեյվուդը ընթերցել է Telegram-ում Ռահմանի նամակագրությունը ՄԻ-5-ի աշխատակցի հետ, որը ներկայացել էր որպես ԻՊ առաջնորդներից մեկը: Այսպես՝ պոտենցիալ ահաբեկիչը հիացել է մահապարտի գործողությամբ, որն ինքնապայթեցում էր կատարել «Մանչեսթեր արենա» փակ մարզադաշտում, որի հետեւանքով 22 մարդ էր զոհվել: Նրան գրավել է նաեւ մահից հետո «72 ուսուցիչների հետ» դրախտում հայտնվելու հեռանկարը: Ռահմանին կասկածում են նաեւ իր 22-ամյա ընկերոջ՝ Մուհամմեդ Աքիբ Իմրանին օժանդակելու մեջ, որ Սիրիայում մտնի ԻՊ շարքերը:

Մեծ Բրիտանիայի վարչապետի դեմ մահափորձի գործով դատաքննությունը սկսվել է երկուշաբթի եւ կտեւի 5 շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԿՎ-ն դիտարկել է «ճշմարտության շիճուկի» գործածության հնարավորությունը
Versed-ը գործածվում է 1970-ական թվականների վերջերից եւ այսօր էլ հասանելի է․․․
Ֆրանսիայում տարվա սկզբից 6 ահաբեկչական հարձակումներ են կանխվել
Նախարարը հավելել է, որ 2018 թվականին բանտից 48 մարդ է դուրս եկել....
Աֆղանստանում թալիբների հարձակման հետեւանքով ավելի քան 10 զինվորական է զոհվել
Հարձակումը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը․․․
ԱԴԾ-ն Մոսկվայում որոնում է ռումբերով 10 անարխիստ դեռահասի. լրատվամիջոց
Կասկածվում են ահաբեկչական հարձակումների նախապատրաստմանը մասնակցելու ու պայթուցիկի ապօրինի շրջանառության մեջ…
Աֆղանստանում ռումբի պայթյունի հետեւանքով տեղական իշխանության ներկայացուցիչ է զոհվել
Ներկայումս ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, սակայն Ֆարհադը հարձակման մեջ «Թալիբանին» է մեղադրում․․․
Մելբուրնյան մարդասպանը իսլամական արմատականների հետ ուղիղ կապ չի ունեցել
Ավելի վաղ ԻՊ-ն ստանձնել էր Մելբուրնում դանակով անցորդների վրա հարձակված տղամարդու պատասխանատվությունը․․․
Partner news