News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գեներալ-լեյտենանտ Պյոտր Լիտվինին նշանակել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան: Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում, հաղորդում է Segodnya.ua-ն:

«Պյոտր Միխաիլովիչ Լիտվինին նշանակել ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան»,- նշվում է հայտարարության մեջ:

Ինչպես հայտնի է, Պյոտր Լիտվինը 2012 թվականի մայիսից Ուկրաինայի Զինված ուժերի 8-րդ ցամաքային կորպուսի հրամանատարն էր:
Ուկրաինայի արեւելքում պատերազմի ժամանակ նա զբաղեցրել է «Դ» հատվածի հրամանատարի պաշտոնը:

Նրա ավագ եղբայրը՝ Վլադիմիր Լիտվինը, ժողովրդական պատգամավոր է, Վերին Ռադայի նախկին խոսնակ, միջնեկ եղբայրը՝ Նիկոլայ Լիտվինը, Ուկրաինայի բանակի գեներալ է, Պետական սահմանապահ ծառայության նախկին ղեկավար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news