News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աջակցել է ամերիկացի եպիսկոպոսներին, որոնք քննադատում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը, եւ հայտարարել է, որ «պոպուլիզմը» խնդրի լուծում չէ, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:

Ֆրանցիսկոս պապն աջակցել է ամերիկացի կաթոլիկ եպիսկոպոսների վերջերս արած հայտարարությունը, որոնք երեխաների եւ ծնողների բաժանումն անվանել էին «կաթոլիկ արժեքներին հակասող» եւ «ապաբարոյական»: Գոծակալության հետ զրույցում Ֆանցիսկոսն ասել է, որ ինքը եպիսկոպոսների կողմում է:

«Դա հեշտ չէ, սակայն պոպուլիզմը լուծում չէ»,- ասել է նա:

Այս տարվա ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել էր «զոյական անհանդուրժողականության» քաղաքականության մասին այն ընտանիքների նկատմամբ, որոնք ԱՄՆ հարավ-արեւմուտքում ապօրինի հատում են սահմանը: Ըստ այս քաղաքականության՝ երեխաներին բաժանում են ծնողներից, քանի որ երեխաները չեն կարող ծնողների հետ միասին ժամանակավոր պահման մեկուսարանում գտնվել: ԱՄՆ գործող վարչակազմը պնդում է, որ գործում է ըստ օրենքի եւ քննադատում է  նախորդ վարչակազմի կողմից երեխաների հետ ժամանող միգրանտների նկատմամբ ներողամտությունը: Թրամփի վարչակազմը կարծում է, որ ներկայիս քաղաքականությունը «զսպող էֆեկտ» կունենա այն միգրանտների համար, ովքեր ցանկանում են ապօրինի կերպով երկիր մտնել:

ԱՄՆ-ում միգրանտների երեխաների համար 17 նահանգներում ընդհանուր կա մոտ 100 ապաստարան: Այս տարվա մայիսից հունիս ժամանակահատվածում ավելի քան 2 հազար երեխաների բաժանել են իրենց ծնողներից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news