News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Համացանցում հայտնվել է նոր սերնդի ութերորդ սերիայի BMW-ի չորսդռնանի մոդիֆիկացիայի՝ Gran Coupe-ի պատկերը: Բրազիլիական պատենտային գերատեսչությունում գտնված պատկերները հրապարակել է Motor1 պարբերականը:

Չորսդռնանի Gran Coupe-ի նախատիպը ներկայացվել էր այս տարի Ժնեւում կայացած ավտոշոուի ժամանակ, սակայն այդ ժամանակ ավտոմեքենայի մասին որեւէ մանրամաս չկար: Հնարավոր է, որ սերիական տարբերակը ներկայացվի նույն ուժային միավորներով, ինչ՝ ութերորդ սերիայի կուպեն, որը ցուցադրել էին հունիսի կեսերին: Երկդռնանի ավտոմեքենան, որի երկարությունը 4.8 մետր է, կառուցված է մոդուլային հարթակի վրա եւ առաջարկվում է նոր թվին-տուրբո 4.4 լիտր ծավալով 8 մխոցանի բենզինային շարժիչով, որը 530 ձիաուժ է արտադրում: Մոդելի համար հասանելի է նաեւ 6 մխոցանի դիզելային շարժիչը՝ 320 ձիաուժ արագությամբ, փոխանցում է Motor-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանը կսառեցնի ամերիկյան ավտոմեքենաների ներկրման համար տուրքերի սահմանումը
Սպիտակ տունը պաշտոնապես որոշել է մինչեւ մարտի 1-ը հետաձգել Չինաստանից ներկրվող ապրանքների համար տուրքերի բարձրացումը․․․
Volvo–ն ցուցադրել է Tesla Semi–ի մրցակցին
Ուժային կայանի դերում կօգտագործվի FE Electric բեռնատարի էլեկտրական շարժակը...
ԵՄ դատարանը հաստատել է դիզելային ավտոմեքենաների մուտքի արգելքը
Դատարանը բավարարել է Փարիզի, Բրյուսելի եւ Մադրիդի համատեղ հայցը․․․
Մեկ տարում 2 կամ ավելի ավելի մեքենաների օտարումը համարվում է ձեռնարկատիրություն. ՊԵԿ պարզաբանել է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելով ծանուցել է հարկային տարվա ընթացքում երկու...
Թող ֆիքսված հարկ լինի, մենք հարկից չենք խուսափում. ավտոներմուծողները փաստի առջեւ են հայտնվել. Բողոք կառավարության մոտ
Իրենք ֆիզիկապես չեն կարողանալու վճարել դա ու ընկնելու են պարտի տակ։ Առաջարկում ենք ֆիքսված հարկ սահմանեն...
Հայաստանում ավտոմեքենա ներմուծողները հարկային համաներում են պահանջում
Մեքենաներ ներկրողների գործունեությունը հարկավոր է լիովին օրինականացնել, իսկ բարձր հարկերը դրան ընդհանրապես չեն նպաստում…
Partner news