News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցների անցկացրած ստուգումները անկանկալ չէին «Էլլիպս» ընկերության համար: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Էլլիպս» ընկերության տնօրենի խորհրդական Արամ Ղլեչյանը:

«Ոչ, անակնկալ չէր իրենց այցը, քանի որ մի քանի որ առաջ իրենք «Սեքյուրիթի դրիմ» էին այցելել, իրենց խնդրանքով մենք իրենց տրամադրել էինք հաշվապահական փաստաթղթերը, բոլոր ֆինանսական փաստաթղթերը, որոնք հիմնավորում էին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության եւ ՀՀ ՃՈ-ի միջեւ առկա ֆինանսական հարաբերությունները: Մենք շատ  ըմբռնումով ենք մոտենում, որ եթե կան կասկածներ, թեկուզ մեր խորին համոզմամբ, անհիմն, մենք պատրաստ ենք աջակցել, որպեսզի իրավապահ մարմինները եւս համոզվեն, որ մեր գործելաոճը եղել է բացառապես օրենքի շրջանակներում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք բոլոր փաստաթղթերը ներկայացրել են, որպեսզի համապատասխան ստուգումներ անցկացվեն:

Արամ Ղլեչյանը մանրամասնեց, որ կասկածները կապված են գրանցված, փաստացի աշխատակիցների եւ կատարված վճարումների հետ:

«Կասկածներն այն էին, որ 500 աշխատակիցներից մի մասը չկան, անուններ են, որոնց դիմաց վճարումներ են կատարվել եւ այդ հաշիվները ներկայացվել են ՃՈ-ին: Մենք բնականաբար տրամադրել ենք անվանական ցանկը բոլոր մեզ մոտ առկա տվյալներով եւ այդ տվյալները համադրելի են ՀՀ համապատասխան մարմիններում առկա տվյալների հետ, փոխանցումները բացառապես անկանխիկ են իրականացվել: Տեղյակ ենք, որ իրականացվում են դիտումներ, թե այդ մարդիկ այցելում են աշխատանքի, թե՝ ոչ,  բնականաբար տհաճ է, բայց փորձում ենք ըմբռնումով մոտենալ, թող ստուգեն, համոզվեն»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցներն գործողություններ են իրականացնում «Էլլիպս» ընկերությունում: Ընկերության տնօրենն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ սովորական ստուգում է, ինքը մտահոգություններ չունի այդ առթիվ եւ նախկինում էլ են եղել նման մտահոգություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ