News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Սաուդյան ղեկավարությունը պաշտոնապես հեռացրել է ժամանցի բաժնի ղեկավար Ահմեդ ալ-Հաթիբին՝ Էր-Ռիյադում ռուս կրկեսային արտիստների ելույթի կապակցությամբ հնչեցված քննադատության պատճառով: Նման եզրակացության են հանգել թագավորության իշխանություններին մոտ կանգնած «Սաբք» թերթը:

Անցյալ կիրակի Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը հրամանագիր էր ստորագրել ալ Հաթիբի հեռացման մասին, որի ղեկավարության ժամանակ թագավորություն էր վերադարձել կինոթատրոնը, թատրոնը, երաժշտական եւ կրկեսային ներկայացումները: Այս որոշման պաշտոնական պատճառները դեռ հայտնի չեն:

Սակայն, ըստ թերթի տվյալների, բարձրաստիճան պաշտոնյան հեռացվել է պաշտոնից՝ հունիսի 15-ից 19-ը սաուդյան մայրաքաղաքում անցած ռուսական կրկեսի շրջագայությունների պատճառով: Շոուն տեղի էր ունեցել արքայադուստր Նուրա բինթ Աբդել Ռահմանի համալսարանի հրապարակում եւ խիստ քննադատության էր արժանացել պահպանողականների կողմից:

Պարբերականը նշում է, որ սոցիալական ցանցերում հրապարակված շոուի տեսագրությունը առաջին ժամերին ավելի քան 300.000 դիտում է հավաքել: Միեւնույն ժամանակ, սաուդյան հանրության ուշադրությունը գրավել են կրկեսային արտիստների հագուստները. նրանք նեղ սպորտային հագուստներով էին՝ բաց ձեռքերով և ոտքերով, ինչը հակասում է թագավարության սոցիալական խիստ կանոններին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news