News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վրդովվել է, որ  Մանվել Գրիգորյանի անունը կապում են Հանրապետական կուսակցության հետ։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորը հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո Մանվել Գրիգորյանն առաջինը հայտարարեց, որ ինքը ՀՀԿ–ից չէ, պարզապես ՀՀԿ խմբակցությունից է։  Ինչ վերաբերում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի ամառանոցում Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներին, Մելիքյանը հավատացրեց, թե նման դեպքում անգամ իր եղբորը ամենախիստ ձեւով կդատապարտեր։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն բացահայտել էր անօրինական զենք զինամթերք, ինչպես նաեւ մեծ քանակով  խտացրած կաթ եւ պահածոյացված միս, որը ապրիլյան պատերազմի ժամանակ քաղաքացիները  հավաքել են  առաջնագիծ ուղարկելու նպատակով։

Մեր հարցին՝  կարո՞ղ է պնդել, որ Սերժ Սարգսյանը այս ամենից տեղյակ չի եղել. Մելիքյանն արձագանքեց. «Ես ոչինչ չեմ պնդում եւ որեւէ բան պնդելու հիմք չունեմ։ Դուք էլ մի պնդեք եւ նման հարց մի տվեք։ Ինձ համար երեւույթը անընդունելի ու դատապարտելի է: Ովքեր կապված են դրա հետ, պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն»,–վրդովված պատասխանեց Գագիկ Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ