News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան եւ Թուրքիան էլ անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, Տիրանայում Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-ալբանական խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել խորհրդարանական վեհաժողովներում երկու պետությունների պատվիրակությունների համագործակցության հնարավորություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային հակամարտություններին: ԱԺ փոխնախագահը նշել է. «Հայաստանը տարածաշրջանային խաղաղության եւ կայունության կողմնակից է: Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ապակայունացման, հակամարտությունների ռազմական լուծմանը ու բաժանարար գծերին»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան եւ Թուրքիան էլ անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում»:

Քննարկվել են ՍԾՏՀ ԽՎ գործունեությանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ վեհաժողովը պետք է հավատարիմ մնա իր նպատակին ու որդեգրած սկզբունքներին եւ տնտեսական կառույցը չծառայեցնի որոշ պետությունների քաղաքական շահերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«168 ժամ». «Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ, ոչ ավելին»
Պարզաբանման ենթակա հարցերը մի քանիսն են, իսկ դրանցից մեկի մասին վերջերս խոսել էր...
Փաշինյանը Կասպրչիկի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին...
Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը օրակարգում է․ Հայաստանի ԱԳՆ
Ինձ թվում է, որ տվյալ հարցը պետք է միանշանակորեն գիտակցվի բոլոր կողմերի կողմից․․․
Փաշինյան–Ալիև հանդիպումից ակնկալիք չունենք. Արայիկ Հարությունյան
Հարցին, թե նախկին երկու նախագահների օրոք Արցախը բարձրացրե՞լ է բանակցություններին մասնակցելու հարցը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց...
ԱՀԱԿ-ը հաստատել է իր սկզբունքային անհամաձայնությունը Մադրիդյան սկզբունքներին
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն սկզբունքորեն համաձայն չէ Մադրիդյան սկզբունքներին...
Արթուր Ջավադյանը կառավարության անդամներին ապակողմնորոշում է. գրավատան ներկայացուցիչ
Նրա համար Ջավադյանի այս հայտարարությունը անհամաչափ է եւ ոչ պրոֆեսիոնալ...