News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 21
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները ֆրանսիական նոր ներդրումներ կբերեն Հայաստան: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերություններում իր մեծ դերն ունի խորհրդարանական դիվանագիտությունը եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ երկկողմ համագործակցությունը կշարունակի խորանալ:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի ու այդ համատեքստում կարեւորել միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում եւ հավելել, որ այն նպաստում է նաեւ ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ժակ Մարիլոսյանն ուրախությամբ է նշել, որ Հայաստանում գտնվելու արդեն առաջին իսկ օրը զգացել են մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունների շունչը, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Ըստ նրա, այդ մասին են վկայել նաեւ ՀՀ-ում գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆրանսիացի խորհրդարանականները տեղեկացրել են, որ ֆրանսիական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ հաշվի առնելով նաեւ մեր երկրի միջոցով ԵԱՏՄ եւ իրանական շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:

«Համոզված եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները ֆրանսիական նոր ներդրումներ կբերեն Հայաստան: Օտարերկրյա որեւէ ներդրող մեր երկրում որեւէ խնդիր չպետք է ունենա եւ պետք է գործի հավասար դաշտում: Գիտակցում ենք այն մեծ պատասխանատվությունը, որն ստանձնել ենք ժողովրդի առաջ ու այդ առումով ակնկալում ենք նաեւ մեր արտաքին գործընկերների աջակցությունը, որոնք շահագրգռված են Հայաստանում ժողովրդավարության եւ տնտեսության զարգացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ գործընկերների թվում է նաեւ Ֆրանսիան: Կառավարության ղեկավարն անդրադառնալով աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ վստահություն է հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:  

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ֆրանսիական պատվիրակության անդամների խնդրանքով վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային, մաքսային վարչարարության պարզեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերին:   

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետն ընդգծել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ շեշտել համապատասխան մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան կներդնի 23 մլրդ դոլար չորս ժամանցային նախագծի մեջ
Նախագծերից են զբոսայգու, սպորտային երթուղու եւ բացօթյա արտ-կենտրոնի կառուցումը…
Կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2,7 մլրդ դոլարի ծավալով. 42-ը իրականացման փուլում է. Փաշինյան
Սա նշանակում է, որ որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ ունենք…
Սրտաճմլիկ հայտարարություններով չես կարող խաբել ներդրողին. Վարդան Բոստանջյանը՝ ներդրումների հոսքի մասին
Ներդրումը առնչվում է դժվար կառավարելի ռիսկերի հետ...
Ինչո՞ւ ներդրումները չեն գալիս Հայաստան. տնտեսագետը նշեց հիմնական պատճառները
Մյուս կողմից ԵՏՄ-ի երկրների համեմատ Հայաստանում եկամտային հարկը կրկնակի բարձր է…
Սեփականատերից գույք առգրավելու գործընթացը չի առնչվի օտարերկրյա ներդրողներին. Նախարար
Ես կարծում եմ, որ այն գործարարները եւ ներդրողները, ովքեր գիտեն, որ իրենք չեն կարող այդպիսի հարցերի առնչվեն նաեւ մտահոգվելու բան չունեն…
Խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ
Ռուս քաղաքական գործիչը Հայաստանում ներդրումների մասին...