News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են N զորամասում տեղի ունեցած մի շարք չարաշահումներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում նաեւ՝ զորամասի հրամանատարին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017-2018թթ. ընթացքում N զորամասում պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ զորամասի հրամանատարը՝ կոչումով գնդապետ, տեղեկանալով, որ դաշտային ելքին մասնակցած ավտոմեքենաները զորամասի մշտական տեղակայման վայր վերադառնալուց հետո ունեն ավտոբենզինի գերածախս, իր հրամանատարությամբ գործող զորամասի թերությունները հնարավորինս կոծկելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը եւ հանձնարարել համապատասխան պատասխանատու անձանց պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ուղեգրերում կեղծ տեղեկություններ մտցնել, որի արդյունքում որպես վառելիքի գերածախս արձանագրվել է շատ քիչ քանակի ավտոբենզին:

Իրականացված օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ նույն զորամասում ավտոբենզինի հափշտակության, զինծառայողների մասնակցությամբ վիճաբանությունների վերաբերյալ, որոնց մասին հրամանատարը տեղեկանալով դրսեւորել է անգործություն եւ այդ իրավախախտումների մասին չի հայտնել համապատասխան իրավապահ մարմիններին, ինչի արդյունքում էական վնաս է պատճառել զինվորական ծառայության շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), զորամասի ավտոծառայության պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով, զորամասի ՎՔՆ ծառայության պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314 հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Քավոր-սանիկ. Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին
Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն...
Մակրոնը Ստրասբուրգում հարգել է տոնավաճառում կրակոցներից զոհվածների հիշատակը
Մակրոնը նաեւ շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին․․․
Ստրասբուրգյան հրաձիգի զոհերի թիվը հասել է չորսի
Ողբերգության հետեւանքով չորրորդ զոհի անունը չի նշվում․․․
Ֆիլիպիններում 66 իսլամիստներ մեղավոր են ճանաչվել դպրոցականների եւ հոգեւորականի առեւանգման մեջ
Դատարանը նաեւ արդարացրել է 20 մարդու․․․
Ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել
Դեպքերից 190-ի մասին տեղեկություններն ստացվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող հասանելի...
Մարդակերի գործը․ ՀԱՀ-ում տղամարդիկ սպանության եւ մարդակերության համար դատապարտվել են ցմահ ազատազրկման
Ձերբակալությունից հետո Մբատան հերքել է, որ մարդու միս է կերել․․․
Partner news