News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր կազմակերպել էր հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում իրականացվող  գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու եւ առկա խնդիրները քննարկելու նպատակով։

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, աշնանացանի նախապատրաստման գործընթացին, մարզերում գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավմանը, ցանքատարածությունների ավելացմանը, մթերումների արդյունավետ կազմակերպմանն ու մթերման գների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի իրացմանը եւ արտահանումների խթանմանը: Անասնաբուծության ոլորտում ընդգծվել է հատկապես անասնաբուժական ծառայությունների բարելավման եւ համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման կարեւորությունը:

Մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուները մի շարք առաջարկներ են ներկայացրել պետական աջակցությամբ իրականացվող ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերի շուրջ: Միաժամանակ նրանք հույս են հայտնել, որ վերոնշյալ ծրագրերի բարելավումը թույլ կտա ոչ միայն թեթեւացնել ներկա շահառուների վարկային բեռը, այլեւ ընդարձակել շահառուների շրջանակը:

Քննարկվել են նաեւ գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման նոր մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաեւ ոլորտում ներգրավված անձանց բարեկեցության ապահովմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2019-ը բեկումնային տարի է լինելու անտառպատվածության համար. Էրիկ Գիրգորյան
Կփոփոխվի փորձաքննական համակարգը, որը դագանակի դեր է կատարել...
«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով. նրա «քաղցրասերուցքային կարագ»-ում բացակայում է կովի կաթը
Այն 100 %-ով բուսական ծագման է...
Ասում էիք՝ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեք, բա ո՞ւր է, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը․ Շարմազանով
Ապրիլ-մայիսին Հայաստանում հեղափոխության կամ իշխանափոխության կամ իշխանազավթման պատճառներից մեկն այն էր, որ մեր ժողովուրդն ուներ չբավարարված սպասումներ...
ԵՄ-ն եւ եվրոպական 3 երկիր ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ՀՀ-ին՝ ընտրությունների համար (ուղիղ)
Ծրագրի նպատակն է ընտրությունների անցկացման համար աջակցություն ցուցաբերել...
2019 թվականից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ. Գեղամ Գրիգորյան
Բացի այդ, ըստ նրա, նախատեսված է 2019-2020 թվականներին Արմավիրի մարզում ստեղծել փորձացուցադրական դաշտ...
Որտե՞ղ ենք խրախուսում աշխատանքը, այն գյուղում, որտեղ ծերե՞ր են ապրում. Ռուզան Առաքելյանը՝ Փաշինյանին
Եթե մենք խրախուսում ենք աշխատանքը այնտեղ, որտեղ չկան երիտասարդներ, որոնք պետք է զբաղվեն բիզնեսով, ում համար է այդ ծրագիրը...
Partner news