News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան իր միջուկային ծրագրից հրաժարվելու կապակցությամբ կանգնած է «վճռորոշ եւ դրամատիկ ընտրության» առջեւ: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նրա խոսքով` Վաշինգթոնը շուտով կտեղեկանա Փհենյանի ընտրության մասին, քանի որ այս հարցում դիվանագիտական համագործակցությունը շատ արագ է առաջ շարժվում: Նա հայտնել է, որ Պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ այլ դիվանագետներ մտադիր են հանդիպումներ անցկացնել Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների հետ:

Ընդ որում, Բոլթոնի խոսքով, ԱՄՆ-ն շահագրգռված չէ երկար բանակցությունների հարցում: Նա նշել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն ապամիջուկայնացման իրական ապացույցներ չի ստացել, Հյուսիսային Կորեայի նկատմամբ բոլոր պատժամիջոցները ուժի մեջ կմնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news