News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական թագավորական ընտանիքը այս ամռանը կնշի տոհմի պատմության մեջ առաջին նույնասեռ ամուսնությունը: Թագուհու 55-ամյա զարմիկ  Այվար Մաունթբաթենը կամուսնանա 56 տարեկան Ջեյմս Քոյլի հետ:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Եղիսաբեթ II-ի զարմիկի հարսանիքը տեղի կունենա Անգլիայի Դեւոնում՝ փակ արարողության ժամանակ: Դժվար թե արքայական ընտանիքի որեւէ անդամ մասնակցի դրան, չնայած, որ ամուսնությանը հավանություն են տվել բոլոր մերձավոր ու հեռավոր ազգականները:

Անգլիացի արիստոկրատ Մաունթբաթենը դեռահասության շրջանում երկրաբանական կրթություն է ստացել եւ երկար տարիներ զբաղվել է գյուղատնտեսությամբ: Նա երկու թագուհուների՝ Բրիտանիայի Վիկտորիայի եւ Ռուսաստանի Եկատերինայի II-ի եւ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի անմիջական ժառանգն է:

1994-ին նա ամուսնացել էր Պենելոպե Թոմփսոնի հետ, նրանք երեք դուստր ունեն: Երեխաները, ըստ թերթի, երջանիկ են, որ հայրը վերջապես գտել է իր երջանկությունը իրեն հարազատ մարդու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news