News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին կալանավորելուց հետո լուրեր են տարածվում ԵԿՄ-ն լուծարելու մասին, իսկ վարչության անդամները քննարկում են արտահերթ համագումար անցկացնելու ու նոր նախագահ ընտրելու հարցը։

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ պետք է առաջնորդվեն ԵԿՄ կանոնադրությամբ, այսինքն՝ պետք է հասկանան՝ մինչեւ ԵԿՄ նախագահի մեղքի ապացուցվելը կարո՞ղ են նոր նախագահ ընտրել, թե՞ ոչ։

«Դեռ պետք է ուսումնասիրենք եւ հասկանանք ընթացակարգը։ Դեռ կոնկրետ որեւէ բան չենք անում, որովհետեւ պետք է շարժվենք օրենքի տառին համապատասխան: Պիտի տեսնենք՝ Երկրապահի կանոնակարգով ինչ է նախատեսվում, կամ պետք է սպասենք՝ քննությունն ապացուցի ԵԿՄ նախագահի մեղքը, նոր համագումար անենք: Այս ամենը պետք է ճշգրտենք, նոր պատրաստվենք համագումարին»,- ասաց Հայրապետյանը։ 

Համլետ Հայրապետյանը հայտարարեց, որ դեմ է այս կառույցի լուծարմանը՝ համարելով, որ այն սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրածն է եւ կարեւոր առաքելություն ունի:

«Մենք իրավունք չունենք՝ բռնենք դեն նետենք ու լուծարենք այս կառույցը, այն ստեղծել է սպարապետը։ Երկրապահի կառույցը լուծարելու մասին խոսելը սխալ է: ԵԿՄ-ն լուծարել՝ նշանակում է ջնջել ազատամարտը, հերոսամարտը, Վազգենի ստեղծածը»,- հավելեց Հայրապետյանը:

Տպել