News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Չինաստանը կրճատի առեւտրային խոչընդոտները եւ պաշտպանի ԱՄՆ-ի մտավոր սեփականությունը, սակայն կարծում է, որ Պեկինը չի անի դա, առանց ԱՄՆ-ի ուժեղացված ճնշման: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսը, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ի Սենատի ֆինանսական կոմիտեի նիստում խոսելով՝ Ռոսը նշել է, որ Չինաստանի հետ բանակցությունների տարիները ԱՄՆ-ի մտավոր սեփականության խնդիրների վերաբերյալ արդյունք չեն տվել: «Նախագահը զգում է, եւ ես համաձայն եմ նրա հետ, որ այժմ գործողությունների ժամանակն է», - ասել է Ռոսը: Եվ եթե մենք ավելի ցավոտ միջոցներ չկիրառենք, չուժեղացնենք ճնշումը, դժվար թե հաջողության հասնենք»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 50 մլրդ դոլար արժողությամբ ներկրվող չինական ապրանքների համար մաքսատուրքեր է սահմանել: Նախօրեին Թրամփը սպառնացել էր լրացուցիչ 10 տոկոսանոց մաքսատուրքեր կիրառել 200 մլրդ արժողությամբ չինական ապրանքների համար: Պեկինը նույնպես մաքսատուրքեր սահմանեց՝ ԱՄՆ-ի գործողությունները շանտաժ անվանելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ