News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի վերջին Մեծ Բրիտանիայում այցի ժամանակ կհանդիպի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ, հաղորդում է Sky News-ը` հղում անելով Լոնդոնում ԱՄՆ դեսպան Վուդի Ջոնսոնին:

Թրամփը աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա պետք է ժամանի հուլիսի կեսերին: Հարցին, արդյոք Թրամփը կարող է հանդիպել թագուհու հետ, ԱՄՆ դեսպան Վուդի Ջոնսոնն ասել է. «Այո, նա պետք է հանդիպի բրիտանական պետության ղեկավարի հետ»: Դիվանագետը հավելել է, որ այցի այլ մանրամասները դեռ չեն մշակվել: «Թագուհու հետ հանդիպումն ամենակարեւորն է, քանի որ նա պետության ղեկավարն է», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ