News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել օրենքների փաթեթին, որը պատիժներ է սահմանում խոշոր տուգանքների եւ նույնիսկ ազատազրկման ձեւով փախստականներին եւ ապօրինի ներգաղթյալներին օգնելու համար: Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն հայտարարել են, որ  նորարարությունները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին, հաղորդում է BBC-ն:

Ամերիկաբնակ հունգարացի, միլիարդատեր եւ բարերար Ջորջ Սորոսի պատվին «Ստոպ Սորոս» անունով երեք օրենքների փաթեթը կառավարությունը այս տարի էր ներկայացրել խորհրդարան՝ նախքան ապրիլյան ընտրությունները:

Այս օրինագծերում մասնավորապես, առաջարկվել է հասարակական կազմակերպությունների համար, որոնք իշխանությունների կարծիքով աջակցում են անօրինական ներգաղթին, 25 տոկոս հարկ, հսկայական տուգանքներ եւ նույնիսկ մինչեւ մեկ տարվա ազատազրկում ներդնել անօրինական ներգաղթյալներին օգնելու եւ փակել ՀԿ-ներն այն դեպքում, եթե ՆԳՆ-ն նման կազմակերպությունը ազգային անվտանգության համար սպառնալիք  համարի:

Բացի դրանից, Հունգարիայի Ազգային ասամբլեան Սահմանադրության լրացում է ընդունել, որն արգելում է երկրում միգրանտների կազմակերպված վերաբնակեցումը. սա Եվրամիության առաջարկի պատասխանն  է, որի համաձայն ԵՄ-ն խորհուրդ էր տվել փախստականներին քվոտաներով ԵՄ-ի բոլոր երկրների միջեւ բաշխել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ