News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Lydian International ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծում շատ ցածր ֆինանսական երաշխիքներ է տրամադրում: Այս կարծիքին է Միացյալ Նահանգների, Կանադայի եւ Ավստրալիայի բնապահպանական ոլորտի միջազգային անկախ փորձագետների խումբը, որը Միացյալ Նահանգներում ապրող արդյունաբերական ջրերի մաքրման մասնագետ Հարութ Բրոնոզյանի պատվերով իրականացրել է Lydian International ընկերության հիմնավորման ուսումնասիրությունը:

Միջազգային փորձագետներից մեկը՝ դոկտոր Անդրե Սոբոլեւսկին, զեկույցում նշել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի հիմնական մտահոգությունը, կապված է օքսիդացված ջրի մաքրման հետ, որն օգտագործվում է ոսկու արդյունահանման եւ բնական միջավայրում դրա հոսքը կանխելու հետ:

 «Lydian International-ը պասիվ մաքրման համակարգ է առաջարկում, ես պնդում են կրի կիրառմամբ ակտիվ մաքրման համակարգի մասին»,-ասել է նա:

Միջազգային փորձագետի կարծիքով, ոսկու հանքավայրի պահպանման համար ընկերության առաջարկած միջոցառումներում թերություններ կան, եւ, որ ամենակարեւորն է, իր կողմից տարածքների վերականգնման համար նախատեսված ծախսերը բավարար չեն:

«Եթե Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագիծը ձախողվի, հանքավայրի պահպանման եւ վերականգնման ծախսերը պետք է հայ ժողովրդը ծածկի: Դա ծանր ֆինանսական բեռ կլինի Հայաստանի կառավարության եւ ժողովրդի համար: Հետեւաբար, Lydian International ընկերությունը պարտավոր է պատկերացնել ինչպիսին են  իրական ծախսերը », - ասել է  Անդրե Սոբոլեւսկին:

Նրա խոսքով, կառավարությունը եւ Հայաստանի ժողովուրդը պետք է այս ընկերությունից թթվային դրենաժից արտանետումների արտահոսքը կանխելու կարողության մասին ապացույցներ պահանջեն, որը սպառնում է բնական միջավայրի երկարատեւ դեգրադացմամբ:

 «Պետք է նախապես՝ մինչեւ շահագործման մեկնարկը, ներկայացնել թթվային ջրերի մաքրման նախագծեր, ինչն ընկերությունը չի արել, մինչդեռ թթվային դրենաժը անխուսափելիորեն 200-300 տարի ներծծվելու է եւ դրա մաքրման համար 125-155 մլն դոլար կպահանջվի»,-ասել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news