News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի առաջին տիկնոջ գրասենյակը Թրամփի որդու՝ Բարոնի հասցեին հնչած սպառնալիքներից հետո դիմել է գաղտնի ծառայությանը:

The Daily Caller-ը գրում է, որ դերասան Փիթեր Ֆոնդը Twitter-ի իր միկրոբլոգում կոչ է արել առեւանգել նախագահի որդուն:

 «Մենք պետք է Բարոնին Թրամփից եւ Մելանյայից հեռացնենք եւ մանկապիղծների հետ նույն վանդակում տեղավորենք, որպեսզի տեսնենք, թե նրա մայրը կդիմակայի արդյոք այն տխմարին, որի հետ ամուսնացել է», - գրել է Ֆոնդը:

Առաջին տիկնոջ մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը The Daily Caller-ին ասել է, որ գաղտնի ծառայությունը տեղեկացվել է այդ սպառնալիքի մասին:

 «Դա անպատասխանատու եւ սարսափելի թվիթ է, մենք տեղեկացրել ենք գաղտնի ծառայությանը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ