News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա, Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները շրջագայում է Մերձավոր Արեւելքով` ներկայացնելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ Վաշինգթոնի խաղաղության ծրագիրը:

Ինչպես հայտնում է Սպիտակ տունը, Քուշները հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Բին Սալման Ալ Սաուդի հետ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են  նաեւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դեսպանորդ Ջեյսոն Գրինբլատը, կողմերը քննարկել են ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կապերի ամրապնդումը եւ Գազայի հատվածին մարդասիրական օգնության տրամադրումը:

Քուշները եւ Գրինբլատը նշել են, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղության հաստատման ծրագիրը գրեթե պատրաստ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ