News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ներգաղթի հարցի վերաբերյալ, որը կկանխի սահմանին գտնվող միգրանտների ընտանիքների բաժանումը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք մտադիր ենք պահպանել ընտանիքների միասնությունը», - Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ ասել է Թրամփը:

Հաղորդվում է, որ ներքին անվտանգության նախարար Կիրստեն Նիլսենը պատրաստում է նախագահի հրամանագիրը, որով նրա գերատեսչությանը հանձնարարվում է սահմանին ձերբակալված ընտանիքներին ուղարկել կալանավորված երեխաներին մոտ:

Ավելի վաղ նախագահը քննադատել էր լրատվամիջոցներին եւ դեմոկրատներին` ասելով, որ նրանք սխալ պատկերացում են ստեղծում ներգաղթյալների ընտանիքների բաժանման քաղաքականության մասին, որոնք փորձում են ապօրինի երկիր ներթափանցել: Թրամփի խոսքով, առաջատար լրատվամիջոցները  «չեն հիշատակում երկրի անվտանգության մասին, երբ խոսում են անօրինական ներգաղթի մասին»: Նա նորից ասել է, որ ԱՄՆ-ի ներգաղթային քաղականությունը «աշխարհում ամենաթույլն ու վատն է», իսկ դեմոկրատներն ամեն ինչ կանեն, միայն թե չփոխեն այն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ