Սկսվել է Harley Davidson ապրանքանիշի հեծանիվների թողարկումը: Նմանատիպ հեծանիվներ թողարկվել են Ուիլյամ Հարլի եւ Դեւիդսոն եղբայրների կողմից 1917-1922 թվականներին, հաղորդում է Motor-ը:
Նախագիծը Harley Davidson թանգարանի եւ Heritage Bicycles ընկերության համատեղ աշխատանքն է: Նրանք կարողացել են նույնությամբ կրկնել բնօրինակ հեծանիվը, որը կոչվում էր Model 7-17:
Նախատեսվում է 10 հեծանիվ թողարկել: Յուրաքանչյուրը ձեռքով ձիթապտղի գույն կներկվի: Արժեքը 4200 դոլար է: