News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից օպերացիան, որն իրականացվեց Մանվել Գրիգորյանի «պանսիոնատում», պետք է հայտնաբերեր զենք-զինամթերք, բայց առաջին հերթին՝ ոսկու «սլիտկաներ»՝ բավականին մեծ քանակությամբ, ինչի մասին եղել է «նավոդկա», սակայն գտան բոլորովին այլ բան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ ուղարկված օգնությունը։

ԱԱԾ աշխատակիցները փնտրել են, հետո տունը նայողներին ասել՝ որտե՞ղ հով տեղ կա, մի քիչ նստենք, բացել են այդ դուռը, անվտանգության աշխատակիցները նստել են «տուշոնկայի արկղի վրա», արկղերից մեկն ընկել է, եւ «բավականին հետաքրքիր պատկեր» է բացահայտվել՝ ասաց մեր աղբյուրը։

«Մանվելը հեռախոսով խոսելիս ասել է, որ հասկանում է՝ Նազիկին էլ կվերցնեն, ասել է, որ իրեն ԱԱԾ աշխատակիցները լավ են վերաբերվում, դեղերը ժամանակին տալիս են։ Հետաքրքրվել է, թե ով իր մասին ինչ է ասել, ինչպես են քվեարկել ԱԺ-ում, մտերիմներին խնդրել է՝ Նազիկի ձերբակալության դեպքում խոսք տան, որ էրեխեքին տիրություն կանեն»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը «դեմ» քվեարկողներից մեկն էլ Սեյրան Սարոյանն է, թեեւ «կամերաների» առաջ ինչ ասես՝ չասաց Մանվելին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Գրիգորյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԽ համաժողովին
ՀՀ անվտանգության խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ...
«Իրավունք». Ֆելիքս Ցոլակյանը հեռահար պլաններ ունի. արդեն համաձայնությունը ստացել է. ԲՀԿ-ի «բախտը» կբացվի
Չէ որ «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստանը» արդեն իսկ քաղաքական ԶԱԳՍ են գնացել՝ նախապես միմյանց հետ հուշագիր ստորագրելով...
«Ժամանակ». Արարատի մարզում զարմացած են. Ո՞ւմ որդին է հայտնվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում
Սամվել Ատոմյանը ակտիվ է եղել նաեւ ապրիլյան դեպքերի ժամանակ՝ մասնակցելով Նոր կյանք գյուղի այն ժամանակ դեռեւս ՔՊ-ական գյուղապետ...
«Փաստ». Առանձնատուն, ավտոմեքենա, բնակարան. Ջրային կոմիտեի նախագահի ունեցվածքը
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ նա հայտարարագրել է...
«Փաստ». Տնտեսագիտականի ռեկտորից բացատրագիր են պահանջել. եզրահանգումը ոմանց համար կարող է շատ ցավոտ լինել
Որոշ խնդրահարույց փաստեր գտել ենք, որի մասին էլ պարոն Աթոյանին տեղյակ ենք պահել...
«Ժամանակ». ՀՀԿ-ն քաշում է բոլորին
Այն, որ ներկայիս ընտրության ինտրիգը իհարկե երկրորդ, երիորդ կամ չորորդ ուժերի հարցն է, անկասկած է...
Ամենաշատ
Partner news