News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում նվազագույն աշխատավարձը կրկին բարձրացրել է՝ այն հիմա կազմում է 3 մլն բոլիվար, իսկ հաշվի առնելով նվազագույն պարենային զամբյուղի ձեռքբերման պարտադիր վճարումները՝ 5,2 մլն:

«Այսօրվանից աշխատողների նվազագույն եկամուտը կլինի 5 մլն 196 հազար բոլիվար: Ընդհանուր աճը՝ 103 տոկոս»,- հայտարարել է Մադուրոն, փոխանցում է AVN-ն:

Վենեսուելայում վերջին անգամ աշխատավարձը բարձրացրել էին ապրիլի վերջին, սակայն հիպերինֆլյացիայի ֆոնին այս աճը բնակչության գնողունակության վրա չի անդրադառնում: Այսպես՝ չորեքշաբթի դոլարի փոխարժեքը «սեւ» շուկայում կազմել է 2,8 մլն բոլիվար, ինչը նշանակում է, որ նվազագույն 5,2 մլն բոլիվար աշխատավարձը կազմում է ընդամենը 1,85 դոլար:

Վենեսուելայում իրավիճակը ծանր բնույթ է ստացել ապրանքների դեֆիցիտի, սրընթաց ինֆլյացիայի եւ պետության եկամուտների անկման հետեւանքով, ինչը պայմանավորված է նավթի գների նվազմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ