News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել այս տարվա հուլիսին Եվրոպայում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նրանց տեղեկություններով՝ նախատեսվում է հանդիպումն անցկացնել Թրամփի Եվրոպա առաջիկա այցի ժամանակ: Ինչ վերաբերում է հանդիպման անցկացման ժամանակին, ապա, ինչպես հայտնել են աղբյուրները, 2 տարբերակ է դիտարկվում: Այն կարող է անցկացվել մինչեւ հուլիսի 11-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կամ Մեծ Բրիտանիա Թրամփի այցից հետո, որը նշանակված է հուլիսի 13-ին:

Ինչպես նշել են աղբյուրները, ամեն դեպքում հանդիպման կազմակերպման ծրագրերը դեռեւս վերջնական չեն: Սպիտակ տունը մեկնաբանություններից հրաժարվել է:

Շաբաթ The Washington Post պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին եւ 2 դիվանագետների, հայտնել էր, որ Թրամփը նախատեսում է Պուտինին հանդիպել Եվրոպայում, որտեղ կգտնվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար:

Մարտի 20-ին նախագահների հեռախոսազրույցից հետո Ռուսաստանի եւ ԱՄՆ ԱԳ նախարարներին հանձնարարվել է մշակել առաջնորդների հանդիպման հարցը: Ըստ որում՝ հունիսի 4-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ դեռեւս չի իրականացվում գագաթնաժողովի կոնկրետ նախապատրաստություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ