News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանում կանայք այսուհետ տղամարդկանց հետ միասին կարող են դիտել ֆուտբոլային հանդիպումները: 1979 թվականից ի վեր նրանք առաջին անգամ հնարավորություն են ունեցել ֆուտբոլ դիտելու մարզադաշտում, հաղորդում է «Վեստի»-ն:

Դա տեղի է ունեցել Թեհրանում, որտեղ տեղական մարզադաշտերից մեկում կազմակերպվել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Իրանի եւ Իսպանիայի հավաքականների հանդիպման հեռուստատեսային հեռարձակումը, հաղորդում է Sports.Ru- ն: Թեպետ ստադիոն նրանց հաջողվել է մտել ոչ անմիջապես. նախ կանաց մերժել են, ապա, երբ երկրպագուհիները նստացույց են կազմակերպել, տրիբունաներն այնուամենայնիվ բացել են նրանց համար:

Հիշեցնենք, որ իրանցի կանայք իրավունք չունեին այցելել մարզադաշտեր՝ հավատքի հետ կապված խիստ սահմանափակումների պատճառով: Նախկինում որոշ կանայք անգամ տղամարդու հագուստ էին հագնում՝ մարզադաշտում հայտնվելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ