News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Համացանցի օգտատերերը քննադատել են MSNBC-ի քաղաքական մեկնաբան Ռեյչել Մեդոուին ուղիղ եթերում «շինծու» արցունքների համար:

Լրագրողը հուզվել է, երբ ընթերցել է նորությունը, որ ԱՄՆ սահմանին պաշտոնատար անձինք միգրանտներից երեխաներին վերցնում են: Մեդոուն սկսել է տեքստը կարդալ, սակայն հանկարծ ընդհատել է՝ իբր արցունքները զսպելու համար, իսկ հետո ծիծաղել է անհարմար վիճակը թաքցնելու փորձով: Նա, սակայն, այդպես էլ չի կարողացել իրեն տիրապետել եւ շուտով հաղորդումն ավարտել է:

Որոշ հեռուստադիտողներ չեն հավատացել վարողի զգացմունքների անկեղծությանը, որը նախկինում երբեք ինքնատիրապետումը չի կորցրել: Դրանից բացի, համացանցի օգտատերերին զարմացրել է լրագրողի ծիծաղը, որը մեկնաբանների կարծիքով, վկայում է, որ նա ինքն էլ իրեն չի հավատում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ