News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի օրը Փարիզում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառքի էր հանվել կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից կոմպոզիցիաներից մեկի բնօրինակ ձեռագիրը, հայտնում են արեւմտյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ չորս էջանոց ձեռագրի համար, որը 578 հազար դոլար է գնահատվել, գնորդներ չեն գտնվել:

Ձեռագիրը վաճառքի էր հանվել 3 տարի առաջ սկանդալային կերպով փակված Aristophil ներդրումային հիմնադրամի հավաքածուի մասշտաբային վաճառքի կապակցությամբ: Փլուզված հիմնադրամն իր ներդրողներին զրկել էր գրեթե 1 մլրդ դոլարից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ