News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հետ կապված խնդիրները չեն վերացել: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Դուք լսել եք վարչապետի հայտարարությունը, որ պարտադիր կուտակայինի հարցն օրակարգում է: Մենք առաջիկայում մանրամասն վերլուծության պետք է ենթարկենք համակարգը եւ ներկայացնենք առաջարկություն: Հիմա ժամանակավոր լուծում է տրված, որպեսզի թեթեւացվի այն անձանց բեռը, որոնք պարտադիր կուտակային համակարգում են:

Վերլուծությունները ցույց կտան, թե ինչ լուծումներ կլինեն: Իմ համոզումն այն է, որ դեռեւս Սահմանադրության համապատասխանության հարցն օրակարգում է եւ պետք է մանրամասն ուսումնասիրության ենթարկվի»,-հայտարարեց դաշնակցական նախարարը:

Հարցին, թե այս հարցով կառավարության նախորդ նիստում իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ եղած լարվածությունը հարթվե՞լ է, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Ես դա լարվածություն չեմ բնութագրի, աշխատանքային առողջ քննարկում է, ինչը նաեւ բավական օգտակար է, որովհետեւ հարցադրումները, որ կան հասարակության մոտ, բարձրաձայնվում է: Չափազանց կարեւոր է, որ վարչապետի վերջին խոսքը, որ այս հարցն քննարկման օրակարգում է, ես համարում եմ այդ նիստի հիմնական ձեռքբերումը եւ ուղերձ հասարակությանը, որ հարցը փակված չէ»:

Նրա խոսքով, քանի դեռ պարտադիր կուտակայինը պահպանվում է, ՀՅԴ-ն հայտարարել է, որ հետապնդելու է այս հարցը, քանի դեռ վստահելի համակարգ չի ձեւավորվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ