Ադրբեջանա-իրանական սահմանին գտնվող Ջալիլաբադի շրջանում զինված միջադեպ է տեղի ունեցել: Report-ի փոխանցմամբ՝ զինվորների եւ ադրբեջանցի սահմանապահներին դիմադրություն ցույց տված սահմանը խախտողների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Նախնական տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ ադրբեջանցի զինվորներից մեկը վիրավորվել է: Սահմանապահը գտնվում է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում: