Պետական վերահսկողության ծառայությունում դեռ կառուցվածքային խնդիրներ են լուծվում, որից հետո կսկսեն աշխատանքները: Այդ մասին այսօր՝ հունիսի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության  ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Նրա խոսքով՝ ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում:

Հարցին, թե ինչո՞ ւ հենց ՊՆ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Իմ ինֆորմացիաների հետ է կապված»:

Սանասարյանը  հորդորեց մի քիչ էլ սպասել. «Սպասեք և կտեսնեք։ Այս կառույցին մեծ լիազորություններ են տրված»: