News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «ՎԱԲԱ» ընկերությանը մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին նախագիծը:

Կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» ՍՊԸ–ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թ. հունիսի 19–ից մինչև 2019 թ. հունիսի 19–ը ներառյալ ներմուծվող ապրանքների ԱԱՀ–ի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված երեք տարի ժամկետով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց որոշման նախագիծը ներկայացնող տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից՝ արդոք այսպիսի որոշումներ կայացնելու համար կան որոշ սահմանված չափանիշներ. «Այսինքն, այստեղ սուբյեկտիվիզմի մասին խոսք լինել չի կարող, եւ եթե որեւէ ընկերություն այդ չափանիշներին համապատասխանում է՝ կառավարությունը դրական որոշում է կայացնում»։

Ի պատասխան Մինասյանը նշեց, որ կառավարության որոշմամբ, սահմանված վեց չափանիշ կա, որոնցով գնահատվում է ցանկացած ծրագիր»։

Ներդրումային ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ՍՊԸ–ն նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համակարգի արտադրություն։

Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 2,25 միլիարդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 միլիոն դրամ։

Այս գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ–ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում: Որպես տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն, նախագծում նշել են ներդրումների ներգրավումը, նոր տեխնոլոգիանների ներդրման խթանումը և աշխատատեղերի ստեղծումը:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 24 աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը 2018–2020 թթ. կկազմի 320 հազար դրամ:  Ընկերությունը պատրաստվում է ներմուծել շինանյութ, մասնավորապես՝ մետաղյա թիթեղներ, կաբելներ, մամլակներ, հենասյուներ և պոլիէթիլենային հակակարկտային ցանց:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի ՎԱԲԱ» ընկերությունը պատկանում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։  «ՎԱԲԱ» դա պատգամավորի անվան ու ազգանվան առաջին երկու տառերի հապավումն է: Ընկերությունը ստեղծվել է դեռևս 2002 թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ