News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով, որ առաջնագծում խնդիր ունենք, պետք է թիկունքը ճիշտ կազմակերպվի եւ թիկունքում խախտումներ, հանցագործություններ տեղի չունենան: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Պետական վերահսկողության  ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով ՊՆ-ում սպասվող ստուգումների մասին:

«Շատ հարգելի կարծիք է պարոն Միքայելյանի կարծիքը, բայց մենք մեր առաջնահերթությունները ունենք, ու հաշվի առնելով, որ առաջնագծում խնդիր ունենք , պետք է թիկունքը ճիշտ կազմակերպվի եւ թիկունքում խախտումներ, հանցագործություններ տեղի չունենան : Մենք ուզում  ենք, որ նոր նախարարը ամբողջովին մաքրված անցնի գործի, իրականացնի իր լիազորությունները եւ մտքում չլինեն այն բոլոր մտահոգությունները, որ թիկունքում արվել են շատ-շատ խախտումներ, օրենքի լուրջ խախտումներ, այնպես, որ մենք ոչ թե գնում ենք  վնասելում,, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու,  մենք ունենք մեր ինֆորմացիները , հենց էն կարեւորությամբ երկրի համար դրա համար մենք  ուզում ենք, որ ՊՆ-ն լինի մաքուր ՊՆ-ն լինի ուժեղ եւ այն մսխումները,որ տեղի են ունեցել վերադարձվի բյուջե»,- ասաց նա:

Լրագրողին դիտարկմանը, թե ներկայիս պաշտպանության նախարարը ախատել է նախկին նախարարի հետ եւ արդյոք պատասխանատվություն չի կրում, Դավիթ Սանասարյանը ասաց, որ իրենք նախարարի հետ որեւէ խնդիր չունեն:

«Եթե էս փոփոխություններից հետո մենք պետք է նայենք, որ էս նախարարը մեր ընկերն է, էն նախարարը մեր բարեկամն է, այդ դեպքում ինչի՞ եղան այս փոփոխությունները: Եթե իմ հեղափոխական ընկերները, որոնց հետ ես ճանապարհ եմ անցել, իրենց կառույցներում խախտումներ, թերացումներ կանեն, բնականաբար  պատասխանատվություն կկրեն»,-ասաց նա:

Դավիթ Սանասրայնը հավելեց, որ իրենք օրինապահ մարմին չեն եւ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված բոլոր տվյալները ներկայացնելու են վարչապետին, նա էլ ընթացքի վերաբերյալ կտեղեկացնի, կամ կշարունակի իրավապահ մարմինների հետ աշխատանքը:

«Անձամբ ես որեւէ կաշկանդվածություն չունեմ եւ , անկախ նրանից՝ որ ոլորտում ով է պաշտոնյան, եւ պետք է օր առաջ մաքրել ողջ պետական համակարգը: Ասեմ, որ սա աննախադեպ է, սյուռեալիզմի շարքից է, որ նախարարները իրենք են խնդրում, որ առաջինը իրենց մոտ գնանք»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ