News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետական վերահսկողության  ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը կարծում է, որ ՊՆ-ում ստուգվելու են բոլորը՝ այդ թվում նաեւ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողներին նա ասել է Կառավարությունում՝ պատասխանելով, թե արդյոք նախկին իշխանությունների հետ աշխատած Մովսես Հակոբյանը ստուգումների կենթարկվի:

«Վարչապետը ինչ-որ ասել է կոռուպցիայի հետ կապված, ուժի մեջ է եւ չի փոխվելու դա, իսկ ձեր կողմից նշվածը մամուլում գրելը այլ է, փաստերը այլ են: Չկա մեկը, որի նկատմամբ ես ունեմ կաշկանդվածություն ու քայլեր չեմ անելու, բայց ես կարծում եմ, որ Մովսես Հակոբյանը նույնպես կօգնի մեզ, որպես երկար տարիներ բանակում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձ, որպեսզի գտնենք կոռուպցիոն կծիկները»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ