News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին կայացել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին 2017թ.-ին բանկի աշխատանքի արդյունքները եւ ներկայացվեցին զարգացման հետագա ծրագրերը: Հաշվետու տարում բանկի ակտիվներն աճել են գրեթե 9.5% եւ կազմել 202.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները, աճելով 11%-ով, գերազանցել են 167.4 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 35.4 մլրդ ՀՀ դրամ: Բանկի վարկային ներդրումների ծավալն աճել է 14%` գերազանցելով 135 մլրդ ՀՀ դրամ:

2017թ.-ին Յունիբանկում մեծ աշխատանք է տարվել սպասարկման որակի եւ մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ: Արդյունքում Յունիբանկն առաջատար դիրքեր զբաղեցրեց մանրածախ շուկայում` օրական տրամադրելով ավելի քան 1 000 վարկ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ եւ 173 բաժնետեր:

«Հաշվետու տարում Յունիբանկն ապահովեց աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Յունիբանկի համար ակտիվների ռեկորդային ցուցանիշը հնարավոր եղավ ապահովել վարկավորման ծավալների ընդլայնման, պորտֆելի դիվերսիֆիկացման եւ ռիսկերի կառավարման համակարգի բարելավման շնորհիվ: Բանկի ակտիվների որակի բարելավումը գնահատեց նաեւ Moody’s գործակալությունը եւ բարձրացրեց Յունիբանկի վարկանիշը մինչեւ B2 մակարդակի` կայուն կանխատեսմամբ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ եւ 173 բաժնետեր, որոնք Յունիբանկն ընդունում են որպես վստահելի եւ հուսալի գործընկեր», - իր ելույթում նշեց Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

2018թ.-ին եւս Յունիբանկը շարունակել է ակտիվ տեմպերով աճը եւ գերակատարել բիզնես-պլանը: Առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ, ինչն էապես կնպաստի բանկի ներդրումային գրավչության բարձրացմանը:

«Յունիբանկի զարգացման ռազմավարության շրջանակներում 2020թ.-ին մենք նախատեսում ենք ապահովել արդեն իսկ 4 մլրդ ՀՀ դրամի շահույթ, ինչպես նաեւ` բանկի ակտիվների զգալի աճ: Մասնավորապես բանկի մանրածախ վարկավորման գծով շուկայի մասնաբաժինը կհասնի մինչեւ 13%-ի, ապառիկ վարկավորման գծով` մինչեւ 40%-ի, իսկ կորպորատիվ վարկավորման գծով` մինչեւ 10%-ի: Նախատեսում ենք նաեւ բանկային քարտերի քանակի ավելացում` տարեկան 80.000-ից մինչեւ 100.000 հատի», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Բաժնետերերի ժողովը հաստատեց բանկի Խորհուրդը հետեւյալ կազմով` Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Վարդան Աթայան, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան, Արտեմ Կոնստանդյան:

«Ինչպես գիտեք, 2017թ.-ին բանկի ղեկավար կազմում տեղի ունեցավ փոփոխություն եւ Մեսրոպ Հակոբյանը զբաղեցրեց բանկի Վարչության նախագահի պաշտոնը, իսկ Վարդան Աթայանն ընդունեց մեր առաջարկը` շարունակելու իր աշխատանքը Խորհրդի կազմում: Խորհրդի նոր անդամ Արտեմ Կոնստանդյանը եւս բանկային մեծ փորձ ունի: Վստահ ենք, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը կշարունակի իր ակտիվ զարգացումը` որպես հաճախորդամետ եւ իննովացիոն բանկ: Մենք երախտապարտ ենք մեր բաժնետերերին եւ հաճախորդներին վստահության եւ լոյալության, բանկի անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Կենտրոնական բանկին եւ Հայաստանի բանկերի միությանն աջակցության եւ օժանդակության համար» - եզրափակեց իր խոսքը Գագիկ Զաքարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան
«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը...
Վաղվանից 11 բանկի քարտապաններ կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի…
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
Ամենաշատ