News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 29-ին Երեւանում կընթանա «Ռուսաստանի եւ Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» թեմայով ռուս-հայկական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը: Համաժողովն ուղղված է զարգացող թվային տնտեսության պայմաններում 2 երկրների մարզերի միջեւ առեւտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը: Համաժողովը կազմակերպում է Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարությունը Հայաստանի Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամի աջակցությամբ:

Համաժողովի առանցքային միջոցառումը կդառնա լիագումար նիստը, որի ժամանակ ելույթ կունենան Ռուսաստանի եւ Հայաստանի ճյուղային նախարարությունների ղեկավարները, ԵՏՀ  ներքին շուկաների, իրազեկվածության, տեղեկատվա-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, Ռուսաստանի եւ Հայաստանի մարզերի ղեկավարներ: Նիստի ժամանակ կստորագրվեն համագործակցության մասին մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Համաժողովի գործնական ծրագիրը կշարունակի Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովի ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստը:

Ծրագրում ներառված են նաեւ 5 բանավեճային միջոցառումներ՝ ուղղված Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության խորացմանը. «Թվային օրակարգ. հայացք մարզերից» կլոր սեղան, «Երեւան-Մոսկվա. Խելացի քաղաքներ, խելացի որոշումներ» նստաշրջան, «Ագրոարդյունաբերական համալիրի թվայնացում» բանավեճ, «Թվային տնտեսության կայացման պայմաններում տուրիզմի ինդուստրիայի զարգացումը» կլոր սեղան, «Սոցցանցերի եւ թվային տարածքի տարածվածությունը որպես երիտասարդների թրենդները որոշող գործոն» բանավեճ:

Համաժողովում կստեղծվի Շփումների բորսա՝ ուղղված Ռուսաստանի եւ Հայաստանի ձեռներեցների միջեւ կապերի ընդլայնմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ