News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբիայի ազգային բանակը՝ ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի հրամանատարությամբ, վերականգնել է, այսպես կոչված, նավթային մահիկի (Սիրտի ծոցի ափ) շրջանում գրոհայինների գրաված նավահանգիստների վերահսկողությունը: Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքին հայտնել է Լիբիայի ԶՈՒ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ահմեդ ալ Միսմարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բանակն ամբողջությամբ վերականգնել է նավթային մահիկի շրջանի բոլոր նավահանգիստների վերահսկողությունը, այդ թվում՝ Ռաս-Լանուֆի եւ Էս-Սիդրի»,- ասել է նա:

Մեկ շաբաթ առաջ երկրում խոշորագույն Ռաս-Լանուֆ եւ Էս-Սիդր արտահանման տերմինալները ենթարկվել էին անցյալում դրանք վերահսկող դաշտային հրամանատար Իբրահիմ ալ Ջադրանի կազմավորումների զանգվածային հարձակմանը: Հաղորդվում էր, որ նրանց աջակցել էին «Ալ Քաիդայի» հետ կապված իսլամական «Բենղազիի պաշտպանության բրիգադները» եւ մի շարք արմատական կազմավորումներ Լիբիայի հարավից: Անձամբ ալ Ջադրանն էր տարածված տեսաուղերձում հայտարարել գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է «նավթային մահիկի ժողովրդին շահագործումից եւ ճնշումից ազատելուն»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ