News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մենք պատրաստ ենք «Ընտրական օրենսգրքի» շուրջ քննարկումներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ իրենց համար կարեւորագույն հարցը ռեյտինգային-տարածքային համակարգից հրաժարումն է:

«Մենք ռեյտինգից ընդհանրապես հրաժարվելու հարցը չենք դնում, պարզապես ռեյտինգի կիրառումն անձնավորված, դասական տրամաբանության մեջ իրականացնելու կողմնակից ենք։ Դա ենթադրում է բաց ցանկերով քվեարկություն ամբողջ հանրապետությունով մեկ: Սա ամենաժողովրդավարական տարբերակն է։ Այսինքն, ընտրողը ոչ միայն կուսակցությանն է ընտրում, այլեւ այդ ցուցակում իր նախասիրությունն է հայտնում նախընտրած անձի նկատմամբ։ Այսպիսով՝ կուսակցությունը չի որոշում հերթականությունը, թե ով պետք է անցնի, այլ ժողովուրդն է որոշում՝ մանդատները կուսակցության մեջ ում տրվեն»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ դեմ չեն նաեւ փակ ցուցակներով գնալուն, երբ քաղաքացին ընտրում է ցուցակը՝ առանց դրա դասավորության մեջ փոփոխություն կատարելու իրավունքի, սակայն նախընտրելի է իր նշած առաջին տարբերակը:

Հարցին, թե իր կարծիքով ՀՀԿ-ն կնահանջի եւ կհրաժարվի՞ ռեյտինգային համակարգից, Ռուստամյանը պատասխանեց, որ եթե ՀՀԿ-ն պնդի, որ ռեյտինգային համակարգը պահպանվի, կհայտնվի մեկուսացման մեջ, ինչն իրենց համար էլ նախընտրելի չէ:

«Մենք առաջակում ենք տարբերակ, որը ընդունելի է բոլորի համար՝ ռեյտինգայինից ամբողջությամբ չենք հրաժարվում, այլ դասական ռեյտինգայինն ենք կիրառում։ Ընտրությունը՝ անձի հետ կապված, կատարվում է ամբողջ հանրապետությունով, ոչ թե առանձին վերցրած տարածքներով։ Այս պարագայում կարեւորվում են քաղաքական անձինք, այլ ոչ թե տարածքում որոշակի հեղինակություն ունեցողները»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Ռուստամյանը կարեւորեց, որ հետընտրական զարգացումների ժամանակ ընտրության մասնակցածներն ունենան այնպիսի մեխանիզմներ, որով կարողանան ոչ միայն արձանագրել կեղծիքները, այլ նաեւ դրանց ծավալը. «Մենք հանդիպել ենք ձեւակերպմանը, որ եղել են կեղծիքներ, բայց դրանք չեն ազդել արդյունքների վրա: Հիմա դրանից ազատվելու համար պետք է մեխանիզմներ ստեղծենք, որ այդ ծավալը հնարավոր լինի ցույց տալ: Դրա համար կարելի է 2 հազար տեղամասերից պատահական ընտրանքով վերցնել 100-ը եւ ստուգել: Եթե արձանագրվում է 10 տոկոսի խախտում, դա տարածվում է ողջ հանրապետության վրա»:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ հանձնախմբի հետ հանդիպել են, նրանց առաջարկները տրամաբանական են, եւ մոտեցումներն էլ հիմնականում ընդունելի են:

«Օրինակ առաջարկում են առավելագույն մանդատի հավակնողի համար շեմը նվազեցնել: Այսօր որեւէ կուսակցություն չի կարող 2/3-ից ավելի մանդատ ունենալ, Մենք ասում ենք՝ այդ շեմը իջեցնել 60 տոկոսի, որովհետեւ 2/3-ով կարելի է փոխել Սահմանադրությունը, իսկ որեւէ կուսակցություն չպետք է կարողանա միանձնյա փոխել Սահմանադրությունը»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ