News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսը մեծ ներուժ ունի իր տնտեսության դիվերսիֆիկացման համար, ուստի այն առաջարկում է գրավիչ ներդրումային միջավայր օտարերկրյա ներդրողների համար: Չնայած ԱՊՀ երկրներում տեղի ունեցած ճգնաժամին, ըստ Համաշխարհային ներդրման զեկույցի, 2015 թվականին Բելառուսում ներդրվել է 1,6 մլրդ դոլար: «Menu Group» ընկերության գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը խորհուրդ է տալիս հայկական հաջողակ ձեռնարկություններին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանից դուրս, հաշվի առնել Բելառուսը ՝ որպես մեծ ներդրումային հնարավորություն: 2017 թ.-ին «Menu Group»-ը ներգրավել է 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ՝ Հայաստանի, Բելառուսի եւ Վրաստանի շրջաններում ընդլայնումը շարունակելու համար: Իսկ վերջերս՝  «Menu.by»-ը որպես առաքման ծառայություն ներկայացավ Բելառուսի բոլոր մարզային կենտրոններում:

«Բելառուսը Եվրոպայի թաքուն պահած առեւտրային գաղտնիքն  է: Այն մարգարիտ է գործունեության ընդլայնման համար: Ես կարող եմ տալ առնվազն 10 պատճառ, թե ինչու պետք է հաջողված հայկական բիզնեսը ներդրումներ անի Բելառուսում »,

ՆՄԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

Մենք ունենք բավականին նման մտածելակերպ, սովորություններ, մտքեր, որոնք օգնում են բիզնեսում: Հաղորդակցությունը դառնում է պարզ և հասանելի, երբ դուք բանակցում եք այն մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր արժեքները:

ՑԱԾՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Բելառուսում՝ որոշակի ոլորտներում, մշտապես աճում է պահանջարկը, եւ համեմատաբար ցածր մրցակցություն է: Դրա շնորհիվ բիզնեսը կարող է շատ արագ մուտք գործել շուկա եւ բավական արագ զարգացում ապրել: Օրինակ՝ մոտավորապես 2 տարվա ընթացքում Menu.by- ն ապահովել է այնպիսի վաճառք, որին մենք Հայաստանում հասել ենք միայն 4, իսկ Վրաստանում` 3 տարվա ընթացքում։ Եթե դուք նորարար եք եւ որակյալ արտադրանք եք ներկայացնում, Բելառուսը առաջարկում է լայն հնարավորություններ` քիչ, երբեմն նույնիսկ գոյություն չունեցող մրցակցությամբ:

ԿՐԹՎԱԾ ՄԱՐԴԻԿ

Անկախ նրանից, թե որ ոլորտ կմտնեք՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, սննդի եւ խմիչքի, նավթաքիմիական նյութերի, ապահովագրության, էներգետիկայի, հեռահաղորդակցության եւ ՏՏ, դուք կհամոզվեք, որ աշխատում եք կրթված մարդկանց հետ. «Ես դարձել եմ Բելառուսի գովազդային գործակալ։ Իմ բոլոր ընկերներին, տարբեր երկրներից, բազմիցս խորհուրդ եմ տվել ներդրումներ կատարել Բելառուսում: Ցավոք, երկրի բիզնես ներուժը  թերագնահատված է, իսկ այդ պատկերը չի համապատասխանում իրականությանը. Գրեթե բոլոր նրանք, “ովքեր ռիսկի են դիում” Բելառուս գնալով՝ հիանում են, երբ գիտակցում են, որ գործ ունեն առաջադեմ հանրության եւ մեծ ներուժ ունեցող երկրի հետ».

ՄԱՐԶԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Բելառուսը հնարավորութուն է տալիս բիզնես ծավալել ոչ միայն Մինսկում, այլեւ՝ մարզերում: Բելառուսի շրջանները գրեթե ցանկացած բիզնեսի համար բերրի հող են հանդիսանում: Մայրաքաղաքում բնակչությունը կազմում է 1.8 միլիոն մարդ, իսկ 5 մարզային կենտրոններում՝ 1.9 միլիոն մարդ: Մեր փորձը ցույց է տալիս, որ մարզերը բաց են նոր բիզնեսների համար:

ԶԱՐԳԱՑԱԾ E-COMMERCE

Այս տարի ևս, մենք հրավիրված էինք Մինսկի E-commerce Day- ին, ելույթ ունենալու «ինչպես ենք փոխել Բելառուսի առաքման շուկան» խորագրով: Անցյալ տարի համաժողովի ընթացքում թվային մեդիա ընկերությունների եւ ծառայությունների քանակը բավականին շատ էր, իսկ այս տարի միջոցառումը դարձել էր էլ ավելի տպավորիչ: Ինտերնետային շուկայի ներուժը հսկայական է եւ անընդհատ զարգանում է, հաճախորդներն ավելի հակված են առցանց գործարքներին, ինչը նվազեցնում է բիզնեսի ծախսերը: Քարտեզներն ու նավիգացիան շատ ավելի լավ են գործում, քան Հայաստանում կամ Վրաստանում: Էլեկտրոնային առեւտուրը շատ լավ է զարգանում, և մտածելակերպ փոխելու կարիք չկա. Մարդիկ լիովին տիրապետում են ինտերնետային բոլոր գործիքներին:

ԶԱՐԳԱՑՈՂ ՄԻՋԻՆ ԽԱՎ

Արեւմտյան շատ զարգացած երկրներում միջին խավը կազմում է բնակչության ավելի քան 55% -ը: Մինչդեռ, Բելառուսում, ըստ տարբեր ցուցանիշների, այս թիվը հասնում է 25-35-%ի, ինչը լավ ցուցանիշ է հետխորհրդային երկրների համար: Բելառուսում արտագաղթի մակարդակը շատ ցածր է, իսկ եկամուտներն ավելի բարձր են քան՝ Հայաստանում:

ՀԱՅԵՐԸ ՀԱՐԳԱՆՔ և ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ

Բելառուսում կա մեծ հայկական և լավ հաստատված գործարար համայնք: Այնտեղ մեզ միշտ լավ են ընդունում, երբ իմանում են, որ Հայաստանից ենք: Աշխատելով Հայաստանի բարդ պայմաններում, մենք շատ ռիսկերի և խնդիրների ենք հանդիպել, իսկ Բելառուսում շատ ավելի հեշտ է աշխատել, հատկապես, երբ շուկայում տիրում է նման ջերմ մթնոլորտ, որտեղ հարգում են հայերին:

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս ԵՏՄ-ի բոլոր երկրները նպաստում են իրենց տնտեսությունների ակտիվ դիվերսիֆիկացմանը՝ կենտրոնանալով բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ներդրման վրա։ ԱՊՀ փորձագետների կարծիքով, Բելառուսը հանդիսանում է ԵՏՄ միության ամենազարգացած երկրներից մեկը: ԵՏՄ-ն մեծ հնարավորություն է հայերի համար օգտվելու բելառուսական շուկայի արտահանման և ներկրման արտոնյալ պայմաններից:

ԼԵԶՈՒՆ

Երբ մենք սկսեցինք աշխատել Վրաստանում, առաջին դժվարությունները, որոնց հետ հանդիպեցինք՝ հաղորդակցությունն ու թղթաբանությունն էին:

Բիզնեսը զարգացնելու համար, միշտ վրացերեն լեզվի իմացության կարիք կար: Բելառուսում հայերը այս խնդիրը չունեն: Հաղորդակցման եւ գրասենյակային աշխատանքի հիմնական լեզուն ռուսերենն է: Դուք, անշուշտ, թարգմանչի կարիք չեք ունենա։

ԲԱՐԻ ԵՎ ԿԱՄԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ

Շատերն էին նախազգուշացրել ինձ Բելառուսի բյուրոկրատիայի մասին, սակայն փորձս ցույց տվեց, որ ամենակարևորը դա չէ: Մարդիկ բարեմաբույր են եւ կամեցող, որովհետեւ հասկանում են օտարերկրյա ներդրողների եւ հարկատուների կարեւորությունը, ինչն ավելի կարևոր է, քան բյուրոկրատական բարդությունները: Այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս ունենալ փորձառու բելառուս հաշվապահ եւ իրավաբանը․ ովքեր կարող են օգնել ձեզ հստակ հետեւել օրենսդրությանը:

Ամփոփելով այս ցանկը, կարող եմ ասել, որ նա, ով ներգրավված է եղել Հայաստանի բիզնեսի ոլորտում եւ կարողացել է հասնել արդյունքի, կարող է գործունեություն ծավալել, թերևս, ցանկացած երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ