News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սկզբունքայնությունն ունի նպատակ՝ բարեփոխել օրենքը, եւ եթե քայլեր կան, որոնք ծառայելու են բարեփոխելու նպատակին, ապա դա է առաջնայինը: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախարարի պաշտոնից իր հրաժարականը սկզբունքային քայլ էր դիտվել, իսկ հիմա ինքը շարունակելու է պաշտոնավարել:

«Բազմաթիվ անգամներ եմ ասել՝ պետության շահն առաջնային է ինձ համար, առաջնային է կուտակային համակարգի՝ այնպիսի տեսքով ներդրումը, որն ընդունելի կլինի լայն հասարակության համար»,-ասաց նա:

Հարցին, թե իրենց կողմից ներկայացվելիք նախագծում կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը չի՞ լինելու, Թանդլյանն արձագանքեց, որ կներկայացնի նախագիծը, պարզ կլինի. «Անհրաժեշտություն կա, որ համակարգը ներդրվի այն տեսքով, որ նոր միացողների համար ընդունելի լինի, սակայն մենք ունենք պայմանավորվածություն վարչապետի հետ, որ աշխատանքները շարունակվեն՝ դիտարկելով նաեւ իրավական կողմը: Մենք պետք է բերենք այն տեսքի, որ հանրության համար ընդունելի լինի: Այո, մեր նախագծում մարդկանց կամարտահայտության սկզբունքը լինելու է, իսկ թե ինչ տեսքով, կտեսնեք»:

Նախարարն ասաց, որ նախատեսում են մաքսիմալ սեղմ ժամկետներում քննարկումներ սկսել: «Նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծումներ ստանում: Նորից եմ ասում, որ կենսաթոշակային համակարգը սոցիալական ոլորտի ամենամեծ խնդիրը չէ, այլ խնդիրներ եւս կան։ Հանդիպելու եմ այն մարդկանց հետ, որոնք, փաստացի, առաջարկներ ունեն, կամփոփենք եւ կունենանք այնպիսի պատկեր, որ լինի ընդունելի տարբերակ»,-ասաց նա՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստանից» դուրս գալու իր դիմումն այլեւս ժամանակավրեպ է, ինքը մնում է կուսակցության անդամ: «Եթե ես կառավարության անդամ եմ, որին ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հետևաբար՝ տրամաբանությունը շատ պարզ է և ակնհայտ երևում է։ Դիմումը տրամաբանորեն պետք է ուղարկվեր հրաժարականի ընդունումից հետո»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել ՝ անդրադառնալով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Նա նշել էր, որ խոսել է Թանդիլյանի հետ եւ եկել են համաձայնության, որ վերջինս շարունակի պաշտոնավարել:

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին: Այդուհանդերձ, պարտադիր բաղադրիչը օրենքում ներառված է եւ ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց այդ օրինագիծը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ