News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 20-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորին Գերազանցություն տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային գերակա ուղղությունները: Դեսպանը հայտնել է, որ ցանկանում են նոր կառավարության հետ ընդլայնել համագործակցության գործող ձեւաչափը եւ առաջարկել է բրիտանական կառավարության օժանդակությունը՝ ՀՀ կառավարության ծրագրային դրույթներով սահմանված գերակա ոլորտներում:

Մասնավորապես, դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է ցուցաբերել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աջակցություն՝ բիզնես-խորհրդատվության ձեւաչափով, ՏՏ եւ ինժեներական ոլորտին հասցեական աջակցություն, զբոսաշրջության խթանման գործընթացում աջակցություն, ընտրական գործընթացին՝ մասնավորապես ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանն աջակցություն, օրենսդրության կատարելագործմանն ուղղված տեխնիկական աջակցություն:

Փոխվարչապետն ընդգծել է, որ նոր կառավարությունը միտված է բարելավել գործող հարկային օրենսգիրքը եւ, առհասարակ, օրենսդրական դաշտում, ներդրումների ներգրավմանը խոչընդոտող մենաշնորհների եւ կոռուպցիոն դրսեւորումների վերացմամբ կառավարությունը նպատակադրել է ձեւավորել կանխատեսելի ներդրումային միջավայր:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսության միջոցով վերհանել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ նոր կառավարության գերակայությունների հաշվի առնմամբ՝ ապահովել հետագա շարունակական համագործակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ