News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում եւ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ Արարատի մարզպետարանի կրթության եւ գիտության բաժնի պետ Խաժակ Ա.-ն, 2009թ. լինելով Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 2013 թ. պաշտոնեական լիազորությունները օգտագործելով՝ դպրոցի պահակ Հմայակ Դ.-ի հետ բանավոր ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ որպես դպրոցի 2-րդ պահակ ձեւակերպել է Տիգրան Դ.-ին, որպես տեխնիկական աշխատող՝ Գոհարիկ Դ.-ին եւ Սուրիկ Հ.-ին, ովքեր չեն ներկայացել աշխատանքի, իսկ շուրջ 5 տարվա նրանց աշխատավարձերը բանկային քարտերի միջոցով ստացել է գործող պահակ Հմայակ Դ.-ն:

Բացի այդ, 2014թ. նշված դպրոցի տնօրեն է նշանակվել Խաժակ Ա.-ի կինը՝ Գեղեցիկ Ա.-ն, որը դրսեւորել է պաշտոնեական անփութություն՝ ձեւակերպված վերոնշյալ աշխատակիցներին թողնելով աշխատանքի, ինչի արդյունքում Հմայակ Դ.-ն՝ շարունակել է ստանալ վերջիններիս աշխատավարձերը:

Շուրջ 5 տարիների ընթացքում Հմայակ Դ.-ի կողմից իրացվել է շուրջ 10.000.000 դրամ:

Միաժամանակ Գեղեցիկ Ա.-ի կողմից 2017թ. սեպտեմբեր ամսից որպես հավաքարար ձեւակերպվել է Գայանե Մ.-ն, ով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է իր անվամբ ձեւակերպված ամսական 54.480 դրամ աշխատավարձը, ընդհանուրը՝ 490.320 դրամ գումար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Խաժակ Ա.-ն 2009թ.-ից լինելով Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ խաբեությամբ դպրոցը սնուցող էլեկտրաէներգիայի հաշվիչից ապօրինի հաղորդալար է անցկացնել իր բնակարան եւ այդ եղանակով 2009թ.-ից մինչեւ 2018թ. մայիս ամիսը անձնական կարիքների համար իրականացրել է էլեկտրաէներգիայի սպառում, ծախսված էլեկտրաէներգիայի գումարը վճարելով դպրոցի հաշվին՝ պետությանը պատճառելով գույքային վնաս:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ