News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեւի իշխանությունը Մանվել Գրիգորյանին դրել էր ԵԿՄ-ի նախագահ, որ պառակտվեր Երկրապահը: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԵԿՄ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախկին անդամ, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը:

«Վերադարձել ենք, որ Երկրապահի այս ամոթը մաքրվի, չեմ ուզում, որ ժողովուրդն այսօր ուրիշ աչքով Երկրապահին նայի: Եկել ենք՝ մաքրման պրոցեսը սկսենք, որ բուֆետչիկներին, գյուղապետերին ու մյուսներին վարչության կազմից մաքրենք, իսկական կռվող հրամանատարները, ում ուսերին է եղել պատերազմը, այդ տղաներով համալրենք»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այդ պրոցեսը փորձեին նախկինում անել, տղաների «գլխին կսարքեին, մի բան կանեին»:

Նա ընդգծեց, որ հիմա առանձին ջոկատները, առանձին կազմակերպությունները, ռազմահայրենասիրական կառույցները ուզում են հավաքել մի դրոշի տալ. «Այսօր հազարավոր վկայականներ են բաժանված, մաքրենք այս կեղտը երկրապահից»:

Դիտարկմանը, թե ԵԿՄ-ն զինաթափելու կոչեր են հնչում, Ռուստամ Գասպարյանը նշեց, որ Երկրապահը զինված չէ, որ զինաթափեն. «Երկրապահը հասարակական կառույց է, միշտ էլ եղել է բանակի կողքին: Օրինակ, քառօրյա պատերազմին «Սեւ հովազ» ջոկատը զենքերը ստացանք սահմանին, հետո վերադարձանք, զենքերը հանձնեցինք»,-ասաց նա՝ հավելելով, որ ճիշտ կլինի, որ իշխանություններն էլ նպաստեն՝ համախմբեն ազատամարտիկների բոլոր կառույցները մեկ տանիքի տակ, որ ղեկավարելն ու վերահսկելը հեշտ լինի:

Ռուստամ Գասպարյանը նշեց նաեւ, որ իր կարծիքով ճիշտ կլինի, որ ԵԿՄ-ն չունենա նախագահ, խորհուրդ ստեղծվի, որը կղեկավարի կառույցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ