News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի գործարարները շահագրգռված են ներդրումներով Հայաստանում: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Ջասիմ Մուհամմեդ Ալ-Քասիմին:

Նրա խոսքով՝ առաջին հերթին գործարարներին գրավում է կայունությունը, երկրի տնտեսական աճը: ԱՄԷ-ի գործարարները շահագրգռված են առկա ներուժով, մասնավորապես, դա վերաբերում է էներգետիկ ոլորտին, որտեղ կարող են լինել ինչպես ուղիղ ներդրումներ, այնպես էլ՝ այլ ընկերությունների հետ համագործակցությամբ, եւ զբոսաշրջությանը: «Ինչ վերաբերում է կոնկրետ օրինակներին, ապա առեւտրի ոլորտում նման օրինակ է Carrefour սուպերմարկետը»,- ասաց դեսպանը:

Ջասիմ Մուհամմեդ Ալ-Քասիմին շեշտեց, որ թվերը վկայում են տնտեսական հարաբերությունների զարգացման մասին: Եթե 2016 թվականին երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 119 մլն դոլար, ապա նախորդ տարի՝ արդեն 240 մլն դոլար:

Զգալիորեն աճել է նաեւ ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թիվը. 2013 թվականին Հայաստան այցելել է միայն 403 զբոսաշրջիկ, իսկ անցյալ տարի այս ցուցանիշը կազմել է 8347 մարդ: Դեսպանը նշեց, որ սա, առաջին հերթին, պայմանավորված է ուղիղ չվերթների քանակի ավելացմամբ՝ հավելելով, որ այժմ մեկ շաբաթվա ընթացքում 18 ուղիղ չվերթ է իրականացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ