News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սարան, մեղադրվում է խարդախության եւ վստահության չարաշահման համար, ինչը կապված է վարչապետի նստավայրում միջոցների ոչ նպատակային օգտագործման հետ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Երուսաղեմի մագիստրատական դատարանի եզրակացությունը:

Գործի շրջանակներում մեղադրական եզրակացության համաձայն, որը հայտնի է որպես «սնունդ պատվիրելու մասին գործ»՝ Սարա Նեթանյահուն 2010-ից մինչեւ 2013 թվականը պետական միջոցներից 100 հազար դոլար է վճարել վարչապետի նստավայրում սննդի համար:

Դատախազների խոսքով՝ Սարա Նեթանյահուն նաեւ մոտ 10 հազար դոլար անօրինական կերպով վճարել է մասնավոր խոհարարների աշխատանքի համար: Նշվում է, որ Նեթանյահուի կինը հերքում է բոլոր մեղադրանքները, փոխանցում է «Գազետա»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ