News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ելք» խմբակցության պատգմավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ մարզերից պատգամավորների մասնակցությունը պետք է ապահովվի խորհրդարանում եւ դրա համար պետք է քննարկվեն մեխանիզմներ, որ դա պահպանվի։ Այսօր Ազգային ժողովում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը։   

«Մտահոգությունը, որ ներկայացվում է այլ ուժերի կողմից դա այն է, որ մարզային ներկայացվածությունը տուժի, եւ դրա համար եթե ընդունվի 100 տոկոս համամասնական ընտրակարգ։ Կան կուսակցություններ եւ այդ բեռը իրենց վրա վերցնեն կամ մեխանիզմ մտածեն այդ չափորոշիչը պահպանեն, մյուս տարբերակը, որ ռեյտինգայինը լինի հանրապետության տարածքով մեկ։ Օրինակ եթե իմ թեկնածությունը առաջադրվի, կարողանան քվեարկել բոլոր գյուղերից եւ քաղաքներից ռեյտինգայինի տրամաբանության մեջ։ Սա համապետական ռեյտինգային ընտրակարգի տարբերակ է։ Այն ռեյտինգայինը, որ քննարկել ենք, տարածքային է, կոնկրետ տարածքում եւ կոնկրետ մարդիկ պետք է քվեարկեն»,–մեկնաբանել է Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ վարչապետին առընթեր աշխատանքային խմբի քարտուղար Դանիել Իոաննիսյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տարածքային բաց ցուցակների ընտրակարգով ընտրված պատգամավորները իրենց չեն արդարացրել եւ երբեւէ չի եղել դեպք, որ նրանք հայտարարեն, որ օրենսդիրում ընդունված որեւէ օրենք չի բխում որեւէ տարածքի բնակիչների շահերից, Մարուքյանը պատասխանեց, որ այդպես է եղել, քանի որ միլիարդատերերն են առաջադրվել, եթե իրապես քաղաքական դեմքեր լինեն, ապա մարզային ներկայացվածությունը արդարացված է լինելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ