News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները գերմանացի պատգամավոր Անդրեյ Հունքոյին արգելել են մտնել երկիր, որը պետք է Թուրքիայի նախագահական ընտրություններին հետեւեր որպես միջազգային դիտորդ, հայտնում է AP-ն:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանը կազմակերպությանն այս մասին տեղեկացրել է իր թռիչքից առաջ: Առայժմ հայտնի չէ, թե ինչ հիմնավորմամբ է նրա մուտքը մերժվել:

Հունքոն Թուրքիայի նախորդ ընտրություններում դիտորդ էր, այդ թվում՝ անցյալ տարվա Սահմանադրության հանրաքվեին: Նա քննադատել է պայմանները, որոնցում անցկացվել է քվեարկությունը, եւ իշխանությունների կողմից մեղադրվել է Քրդական աշխատանքային կուսակցությանը համակրելու համար: Ինքը Հունքոն դա հերքում է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ