News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Փաշինյանը մասնավորապես նշել է.

«Մեր կարեւորագույն խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ոստիկանության զորքերի գործունեությունը հենց այս տրամաբանության մեջ կազմակերպելն է: Այսօր, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում պատմական մի գործընթաց, տեղի է ունենում իրավապահ համակարգի եւ հանրության եւ ժողովրդի հաշտեցման մի գործընթաց, որովհետեւ դուք, որ, ցավոք, մեր պատմության մեջ եղել են էջեր, երբ լրջագույն անդունդ են ստեղծել ժողովրդի եւ ոստիկանության, ժողովրդի եւ ոստիկանության զորքերի միջեւ եւ մեր գործունեության առաջնահերթությունն է այդ անդունդը լրացնելը, այդ անդունդը փակելը, այդ անդունդի վրա կամուրջներ կառուցելը, որպեսզի ժողովուրդը եւ ոստիկանությունը, ժողովուրդը եւ ոստիկանության զորքերը լինեն միասնական, լինեն գծերի նույն կողմում, ծառայեն միեւնույն նպատակին, առաջնորդվեն նույն սկզբունքներով, երազանքներով եւ միասնական ուժերով, բոլորս ծառայենք մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի եւ ժողովրդի զարգացմանը եւ հզորացմանը:

Ոստիկանության զորքերը մինչեւ այժմ հիմնականում ընկալվել են քաղաքական գործառույթների համատեքստում, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ոստիկանության զորքերն ունեն լրջագույն գործառույթ հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասարակական անվտանգության պաշտպանության գործում եւ ես համոզված եմ, որ այս նոր իրավիճակում ոստիկանության զորքերը լինելու են այս գործառույթների շրջանակներում:

Ուզում եմ ընդգծել եւս մի կարեւոր հանգամանք. որեւէ մեկի մոտ որեւէ կասկած չպետք է լինի, որ ոստիկանության զորքերն անհրաժեշտության դեպքում օրենքով եւ Սահմանադրությամբ սահմանված դեպքերում լիարժեք, վճռականորեն, օրենքի սահմաններում եւ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար կկատարեն իրենց գործառույթները վճռականորեն, լիարժեք եւ անմնացորդ:

Ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետությունում ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ժողովրդին եւ ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետությունում ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Սահմանադրությանը եւ ժողովրդին: Այդ ծառայության մեջ բոլորիս մաղթում եմ հաջողություն, որովհետեւ սա նոր էջ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի պետականության համար, սա նոր էջ է նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ոստիկանության զորքերի համար:

Հայաստանի ոստիկանությունը եւ ոստիկանության զորքերը մեկ են, բռունցք են, մեկ միասնական մարմին են եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ոստիկանության զորքերի եւ ժողովրդի նպատակները չեն կարող տարբերվել իրարից, որովհետեւ այդ նպատակները ձեւակերպված են մեր ընտանիքներում, մեր երեխաների աչքերում, մեր ծնողների մտքերում, մեր ծնողների ցանկություններում եւ մեր նպատակներն ու երազանքներն ամփոփված են մեր նահատակների առաքելության բովանդակության մեջ: Մենք բոլորս ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին եւ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ