News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը պետական կարեւորագույն կառույցներ են, որոնց գործունեությունը սակայն սահմանափակվում է շատ նուրբ գծերով, շատ նուրբ սահմաններով: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության մակարդակին, ինչպես նաեւ այն հատուկ միջոցներին, որոնք ոստիկանությունը կարող է կիրառել հասարակական կարգի խախտման դեպքերում: Այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է վերանայել տվյալ դեպքերում որոշ միջոցների կիրառման հնարավորությունները՝ հաշվի առնելով դրանց վտանգավորության աստիճանը:

Այնուհետեւ վարչապետը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի ծառայողներին 25-րդ տարեդարձի կապակցությամբ եւ նշել. «Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, այսօր մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մի կարեւոր շրջանում, որտեղ բոլորս պետք է պատասխանենք մեր անցյալի եւ ապագայի մասին կարեւորագույն հարցերի: Ոստիկանության զորքերը եւ, ընդհանրապես, ոստիկանությունը պետական կարեւորագույն կառույցներ են, որոնց գործունեությունը սակայն սահմանափակվում է շատ նուրբ գծերով, շատ նուրբ սահմաններով, եւ չափազանց կարեւոր խնդիր է՝ հստակ տեսնել եւ գիտակցել այդ սահմանները եւ արձանագրել, որ անգործությունն այդ սահմանից այս կողմ հակապետական եւ հակաժողովրդական գործողություն է, իսկ գործողությունները սահմանից այն կողմ, այդ նուրբ գծերից այն կողմ կարող են էական վնաս հասցնել պետությանն ու ժողովրդին, լինել հակաժողովրդական եւ հակապետական գործողություն:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի մասին օրենքում հստակ արձանագրվում է, որ ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատությունները հարգելու սկզբունքների հիման վրա: Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության եւ կամայականության բացառման սկզբունքով, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ